Ապրիլի 8-ի երեկոյան Դոմինիկյան Հանրապետությունում դիսկոտեկի տանիքի փլուզման հետևանքով զոհվել է մոտ 100 մարդ, ավելի քան 150-ը վիրավորվել են, սակայն զոհերի թիվը կարող է աճել։ Մոտ 400 փրկարար փլատակներում որոնում է անհետ կորածներին։
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, մայրաքաղաք Սանտո Դոմինգոյի հայտնի Jet Set ակումբի տանիքը հանկարծակի փլուզվել է հայտնի երգիչ Ռուբի Պերեսի ելույթի ժամանակ։ Ողբերգության զոհերի թվում է եղել նաև 69-ամյա երգիչը։
Ըստ ականատեսների՝ տանիքը հանկարծակի է փլուզվել, իսկ հարվածի ուժգնությունը համեմատել են ցունամիի կամ երկրաշարժի հետ։
Առայժм պարզ չէ, թե քանի մարդ է եղել գիշերային ակումբում աղետի պահին։ Ըստ մամուլի հրապարակումների՝ խոսքը 500-1000 այցելուի մասին է։
Ողբերգության վայր է ժամանել Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը: Նրա խոսքով՝ զոհվածների թվում է Մոնտե Քրիստիի նահանգապետ Նիլս Կրուզը, որը մահացել է հիվանդանոցում ծանր վնասվածքներից։