Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 4-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները:
Հիշեցնենք՝ մարտի 26-ին Ազգային ժողովը 64 կողմ, 7 դեմ ձայներով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։
Փետրվարի 12-ի խորհրդարանի նիստում նախագիծն ընդունվել էր առաջին ընթերցմամբ:
Ազգային ժողովի մարտի 26-ի նիստին ընդունվել է Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի հետ կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը: