COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ԿԿարմեն Ղուկասյան

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու  գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը

Ազգային Ժողովը 64 կողմ, 7 դեմ ձայներով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։

Հիշեցնենք՝ առաջինից երկրորդ ընթերցում որոշակի փոփոխություններ էին կատարվել օրենքի նախագծում. նախաբանից դուրս էր եկել առաջին հատվածը՝ «ՀՀ-ն, արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը, …» նախադասությունը:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրել էր՝ Կառավարությունն առաջարկել էր ընդհանրապես օրենքն ընդունել առանց նախաբանի:

Նախագծի տեքստի երկրորդ հատվածը ևս խմբագրվել է և վերաշարադրվել այսպես. «Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը»:

Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը տեղեկացրել էր՝ ՀՀ Սահմանադրության ընձեռած հնարավորության իրականացմամբ «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությամբ էր ներկայացվել օրենքի նախագիծը: 

Սահմանված ժամկետում նախաձեռնությունը հավաքել էր 60 հազար ստորագրություն:

«Օրենքի կարգի պահպանմամբ Հայաստանի 1000-ից ավելի համայնքներից ընդամենը 44-ում օրենքով նախատեսված ժամկետի կեսում հավաքվել է օրենքով սահմանված նվազագույն ստորագրությունների կրկնապատիկը: Նաև հասարակական հարցումները վկայում են այն մասին, որ ՀՀ ժողովուրդը հակված է, որպեսզի ՀՀ-ն անդամակցի ԵՄ-ին»,- տեղեկացրել էր Զեյնալյանը: 

Փետրվարի 12-ի խորհրդարանի նիստում նախագիծն ընդունվել էր առաջին ընթերցմամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում