• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության առաջին օրում ներգրավել է մոտ 2,5 մլն դոլար. «Հարևաններ» Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության... 19:44
Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:34
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային... 10:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Դպրոցների ենթակայության վերաբերյալ օրենսդրական նախագիծը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
Հասարակություն
16:1428 Մար, 2025

Դպրոցների ենթակայության վերաբերյալ օրենսդրական նախագիծը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ  նախարարությունից:

Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Դպրոցների բովանդակային կառավարումը ԿԳՄՍ նախարարության, իսկ վարչատնտեսական մասը՝ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու վերաբերյալ օրենսդրական փաթեթի նախագծի ներկայացում»:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդ տարի բավականին արդյունավետ համատեղ աշխատանք է կատարվել. տարբեր ոլորտների վերաբերյալ մի քանի կարևոր օրենսդրական փաթեթներ են քննարկվել, որի համար նախարարը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին՝ հավելելով, որ այսօրվա նիստն էլ բացառություն չէ. քննարկվելու է նախարարության համար առանցքային և կարևոր բարեփոխումների փաթեթ, որը վերաբերում է դպրոցների կառավարմանը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ այս բարեփոխումը նոր չի մեկնարկել. դեռևս 2022 թվականին «Հանրակրթության մասին» օրենքի մեծածավալ փոփոխություններով դպրոցների բովանդակային կառավարումը տարանջատվել է վարչատնտեսականից: «Այս ճանապարհով գնալով՝ տեսնում ենք, որ նաև հետագա փոփոխությունների կարիք կա, որպեսզի բովանդակային իմաստով միասնական ստանդարտ ունենանք բոլոր դպրոցներում: Կարևոր է այն աշխատանքը, որ այժմ էլ արվում է բոլոր մարզերում և Երևանում՝ դպրոցների համակարգման և բնականոն գործունեության ապահովման նպատակով: Խոսքը այն մասին չէ, որ տեղերում գործառույթ չկա իրականացնելու. խնդիրն ավելի շուտ պարտականությունների և դերերի ճիշտ բաշխման մեջ է: Կրթության որակի և բովանդակության հետ կապված հարցերը պահանջում են նույն մոտեցումը՝ անկախ նրանից, թե որ բնակավայրում է դպրոցը տեղակայված: Սա նաև հստակ ուղերձ է՝ ամրագրված Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում, որի առաջին թիրախային ուղղությունը բոլոր բնակավայրերում սովորողների համար որակյալ կրթության հասանելիության ապահովումն է: Օրենսդրական այս նախաձեռնությունն այդ նպատակի իրականացմանն ուղղված հերթական քայլն է»,-նշել է նախարարը՝ միաժամանակ կարևորելով տարիներ առաջ սկիզբ առած ապակենտրոնացման գործընթացը և համայնքահեն հարցերի կարգավորման շրջանակը:

«Ակնհայտ է՝ որոշակի անցումային փուլի ժամանակահատված է պահանջվելու, որպեսզի համայնքների կարողությունները բավարար լինեն խնդիրներին որակյալ լուծում տալու համար, որոնք առկա են, օրինակ, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների պարագայում, ընդ որում՝ օբյեկտիվ պատճառներով: Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ վերոնշյալ հաստատությունները պետք է շարունակեն մնալ համայնքային, և անհրաժեշտ է աշխատել համայնքների կարողությունների բարելավման ուղղությամբ: Դպրոցների պարագայում պիլոտային ծրագիր է իրականացվում հատկապես կրթահամալիրների մասով՝ հասկանալու, թե ինչպես կարող են համայնքներն ավելի ակտիվ ներգրավվել դպրոցների կառավարման գործընթացում, որը, սակայն, ժամանակ է պահանջելու: Միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ կրթության բովանդակությունը միասնական ստանդարտի հարց է, և այն պետք է ունենա ավելի ուղղաձիգ տրամաբանություն՝ ընձեռելով նաև բավարար ճկունություն՝ տեղերում, ըստ համայնքների կարիքների, հարցերին ավելի ակտիվ ու հասցեական արձագանքելու: Հանրակրթության նոր պետական չափորոշիչը հենց այդ տրամաբանությամբ է կազմված, որը մի կողմից ստանդարտ է սահմանում, մյուս կողմից տալիս է ճկունություն, որպեսզի դպրոցը կարողանա նաև համայնքի կարիքներին բավարարող կրթություն իրականացնել: Այս փաթեթի շրջանառման ժամանակ հաճախ ենք մեղադրանքներ լսում, թե գնում ենք ամբողջական կենտրոնացման, սակայն իրականում տրամաբանությունը բոլորովին այլ է. բովանդակային միասնական ստանդարտ ունենալով՝ մնացած ծառայությունների իրականացումը վերապահել տեղերին և նաև աշխատել համայնքների հետ՝ դրանց կարողությունների զարգացման և հետագայում ավելի մեծ տեղ տալու համար: Հուսով եմ՝ ձեզանից ստացված արձագանքները ևս կօգնեն, որպեսզի դիտարկենք որոշ դրույթներ խմբագրելու կամ լավ առաջարկների պարագայում դրանք ներառելու հարցը»,- նշել է նախարարը՝ խորհրդի անդամներին մաղթելով արդյունավետ քննարկում:

Օրակարգի հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ օրենսդրական փաթեթի նախագծի շրջանակում ներկայացնելով մի շարք թվային ցուցանիշներ: Նրա խոսքով՝ հանրապետության շուրջ 1350 դպրոցից մարզային ենթակայության են 313 հիմնական և 745 միջնակարգ դպրոցներ, Երևան քաղաքում՝ 140 հիմնական և 13 միջնակարգ դպրոցներ: ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ հիմնականում ավագ, հատուկ և մասնագիտացված դպրոցներն են: Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ հավասարապես որակյալ կրթություն ապահովելու նպատակով նախարարության կողմից վերլուծություն է կատարվել՝ պետական քաղաքականության շրջանակում իրականացվող ծրագրերի համատեքստում տարբեր լիազոր մարմինների ենթակայությամբ գործող դպրոցներում գրանցված արդյունքների վերաբերյալ։

«Ըստ այդ ցուցանիշների, օրինակ, կամավոր ատեստավորված ուսուցիչների 20 տոկոսն այս պահին աշխատում է ԿԳՄՍՆ ենթակայությամբ դպրոցներում, մինչդեռ դպրոցների 8 տոկոսն է ընդամենը նախարարության ենթակայության: Ակնհայտ է, որ հատկապես ավագ դպրոցներում կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների թիվն անհամեմատ մեծ է, քան հիմնական դպրոցներում: Մենք ունենք նաև ցուցանիշներ կրթական մակարդակների ավարտական քննությունների համեմատությամբ՝ վերլուծելով «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների միջին միավորները: Եթե փորձենք ավարտական քննությունների ցուցանիշներն ըստ որակի դասավորել, ապա 1-ին տեղում վարժարաններն են և կրթահամալիրները, հետո ավագ, ապա՝ մյուս դպրոցները: Մյուս խնդիրն էլ փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներն են՝ որակյալ կրթության կազմակերպման և երեխաների սոցիալիզացիայի առումով»,-նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ այս բոլոր վերլուծությունների արդյունքում էլ մշակվել է օրենսդրական փաթեթը, համաձայն որի՝ դպրոցների բովանդակային կառավարումը կհանձնվի ԿԳՄՍ նախարարությանը, իսկ վարչատնտեսական մասը՝ մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին:

Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ այս գործընթացը, բնականաբար, մեծ ռեսուրս է պահանջելու նախարարությունից, որին այս հարցում օգնության են գալու թվայնացման գործիքները: Գույքագրվել և քարտեզագրվել են թվայնացման ենթակա բոլոր գործընթացները, առավել ևս, որ ներկայում դպրոցներում թվայնացված են բավականին մեծ թվով գործառույթներ՝ ուսումնական գործընթացի, անհատական վկայականների տրամադրման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և այլ ուղղություններով: «Այսինքն՝ այդ ամբողջ տեղեկատվությունը թվայնացված կլինի, և մոնիթորինգային տեսանկյունից հստակ կարող ենք տեսնել՝ որ դպրոցում ինչպիսի իրավիճակ ունենք: Որոշակի գործառույթներ ուղղակիորեն համակարգվելու են նախարարության կողմից, որոնք հիմնականում բովանդակային կառավարմանը վերաբերող խնդիրներն են: Դպրոցների կառավարման համակարգն արդեն երրորդ տարին է՝ ինչ փոփոխության է ենթարկվել, որը մեզ համար սկզբունքային գործընթաց է, և պետք է այն շարունակենք՝ սահմանված չափանիշներին համապատասխան որակյալ կադրերով դպրոցներն ապահովելու նպատակով: Ինչ վերաբերում է վարչատնտեսական կառավարմանը, ապա այս պահին էլ այն իրականացվում է լիազոր մարմինների կողմից, և այս գործընթացի հետ կապված որոշակի աշխատանքներ արդեն իսկ կատարվում են կառավարման նոր համակարգի համատեքստում: Արտապատվիրակման պիլոտային ծրագիր է իրականացվելու երկու մարզում՝ հաշվապահական և գնումների ծառայությունների հետ կապված, և արդյունքների գնահատումից հետո, եթե կարիքը լինի, ծրագիրը կշտկվի և կներդրվի արդեն ողջ հանրապետությունում»,-նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ ներկայում քննարկվում է այլ վարչատնտեսական գործառույթներ ևս մասնագիտացված կազմակերպություններին պատվիրակելու հարցը, որը դեռևս վերլուծության փուլում է:

Անդրադառնալով կրթահամալիրներին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ կգործեն շուրջ 70 կրթահամալիրներ, որոնց 90%-ից ավելին նոր կառուցվող ենթակառուցվածքներ են, որոնք ունենալու են թե՛ դպրոցական, թե՛ նախադպրոցական բաղադրիչ: «Այս կրթահամալիրները կառուցվում են փոքր գյուղական բնակավայրերում, որոնցում հիմնականում այլ ենթակառուցվածքներ չկան, իսկ այս դպրոցներն ունեն շատ լավ բակային մարզադաշտ, մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, բավական մեծ տարածքներ՝ մեծահասակների կրթության և երիտասարդների համար տարբեր միջոցառումներ կազմակերպելու նպատակով, հետևաբար դրանք ծառայելու են որպես համայնքային կենտրոններ՝ իրենց ողջ ենթակառուցվածքները համայնքի կարիքներին ծառայեցնելու ձևաչափով։ Ներկայում իրավական կարգավորումներ ենք մշակում, որպեսզի կարողանանք այս բոլոր գործառույթները համատեղել մի ենթակառուցվածքում, սակայն ակնհայտ է, որ համայնքների դերակատարությունն այս հարցում մեծ է, որովհետև համայնքը պետք է բարձրաձայնի՝ ինչ տիպի ծառայությունների կարիք ունի, և դպրոցը կարողանա դրանք ապահովել համայնքի հետ համատեղ»,-նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ կրթահամալիրների վարչատնտեսական կառավարումը մեծապես կիրականացվի համայնքների կողմից, և դրանք էլ պատասխանատու կլինեն այդ ենթակառուցվածքների կառավարման, պահպանության և մնացած այլ հարցերով:

Զեկույցից հետո խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել հիմնական զեկուցողին, որոնք, մասնավորապես, վերաբերել են դպրոցների կառավարման համակարգի, համապատասխան ուսումնասիրության առկայության, հանրային ավելի մեծ քննարկման անհրաժեշտության, համայնքներում համապատասխան մասնագետներ առկայության և տեղերում մշտադիտարկման կարևորության, դպրոցներում անվտանգ սննդի ապահովման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, արտադպրոցական հաստատությունների գործունեության և այլ խնդիրների:

Նիստի ավարտին նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման համար՝ նշելով, որ բոլոր դիտարկումները հավելյալ կքննարկվեն և, ըստ անհրաժեշտության, հաշվի կառնվեն։

Դիտումների քանակ16
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Միացյալ Նահանգներն ակնկալում է առաջիկա օրերին Իրանի հետ համաձայնագիր կնքել. Բեսենթ 15:4007 Օգս, 2026
  • Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար 15:3207 Օգս, 2026
  • Իրանը չի կարող երկար դիմանալ. Թրամփ 15:2207 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2207 Օգս, 2026
  • Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում 15:1407 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց Ազգային ժողովի դահլիճը 15:0807 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում բարելավվել են հարկային կարգապահության ցուցանիշները. ՊԵԿ 15:0107 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Բարեգործության անվան տակ խաբել են վիրավորում ստացած զինծառայողներին 15:0007 Օգս, 2026
  • Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է․ ներկայացվել է միջազգային իրավիճակը 14:5407 Օգս, 2026
  • «Աչաջուր» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ 14:4607 Օգս, 2026
  • Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանում 14:3907 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:3107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը շրջանառությունից դուրս է բերել 1293 միավոր զենք 14:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3007 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով 14:2207 Օգս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1507 Օգս, 2026
  • ՌԴ-ի կողմից 5 միլիարդի զենքի վաճառքն Ադրբեջանին ՀՀ-ի համար սպառնալի՞ք էր, թե՞ սպառնալիք չէր. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը 14:0807 Օգս, 2026
  • ԱՄՆ-ում սահմանափակվում է «ծննդյան իրավունքով» ԱՄՆ քաղաքացիություն ստանալը 14:0107 Օգս, 2026
  • Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և իշխանություն ձևավորող միակ սուբյեկտը. Սոնա Ղազարյան 13:5407 Օգս, 2026
  • ՀԲ-ի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը 13:4807 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում 13:4107 Օգս, 2026
  • Դեսպան Մկրտչյանը տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Կլաուդիա Գոլդինին ներկայացրել է ՀՀ զբաղվածության և ժողովրդագրության ռազմավարությունները 13:3607 Օգս, 2026
  • Անա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 13:3007 Օգս, 2026
  • Զելենսկին և Բայրամովը քննարկել են Ուկրաինային ռուսական հարվածները և Սև ծովում իրավիճակը 13:2207 Օգս, 2026
  • Մեր և ձեր տարբերությունը ո՞րն է, դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ, մենք ուզում ենք գործի ընդունվել ժողովրդի մոտ. Եղոյանը՝ ընդդիմությանը 13:1107 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | ԵԱՏՄ նիստում վարչապետը հիշեցրել է՝ կառույցի սկզբունքներից է ապրանքների ազատ տեղաշարժը 13:0007 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառով 12:5907 Օգս, 2026
  • Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան 12:5007 Օգս, 2026
  • 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿ 12:4207 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ 12:2507 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցում մի քանի տասնյակ նավերի թույլ չի տրվել նավարկել Իրանի ուղղությամբ 12:1507 Օգս, 2026
  • Եկեղեցին սկսել է խառնվել ՀՀ ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերին. Արթուր Հովհաննիսյանի ելույթը հանդարտ չանցավ 12:0707 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0107 Օգս, 2026
  • Մինչ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունեցել վարչապետների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը 12:0007 Օգս, 2026
  • Հանդիպում Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 11:5607 Օգս, 2026
  • Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ 11:4807 Օգս, 2026
  • Վանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 11:4007 Օգս, 2026
  • ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ․ վարչապետ 11:3907 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին 11:3807 Օգս, 2026
  • Ներգրավված եմ Իրանի հետ բանակցություններում. շուտով կարող են արդյունքներ լինել. Թրամփ 11:3007 Օգս, 2026
  • Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք. Փաշինյան 11:2107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են մոտոցիկլետների շահագործման խախտումներ 11:0807 Օգս, 2026
  • Կասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունը՝ սանիտարական խախտումների պատճառով 10:5707 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ 10:4107 Օգս, 2026
  • «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը 2026-ի 6 ամսում 13 մլրդ 321 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 10:3607 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1907 Օգս, 2026
  • Սարիգյուղի գազամատակարարումը կդադարեցվի 10:1707 Օգս, 2026
  • Որքան է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը օգոստոսի 6-ի դրությամբ 10:0607 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Կառավարության աշխատանքն առավել արդյունավետ պետք է դառնա. վարչապետ | 07.08.2026 10:0007 Օգս, 2026
  • Դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊ 09:3907 Օգս, 2026
  • Հանցավոր խումբը 9 դրվագ գործողությամբ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ 09:3607 Օգս, 2026
  • Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 20 մլն դրամ 09:2907 Օգս, 2026
  • Արփինե Սարգսյանը ոչ բավարար է գնահատել Վայոց ձորի մարզում ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքը 09:2507 Օգս, 2026
  • Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է 09:1507 Օգս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:0507 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4707 Օգս, 2026
  • Մասաչուսեթսի MIT-ի ակադեմիական ղեկավարն ընդգծել է «Ակադեմիական քաղաք»-ի կարևորությունը, պատրաստակամություն հայտնել համագործակցել հայկական կողմի հետ 08:1307 Օգս, 2026
  • Օրը սկսեցի հեծանվային զբոսանքով՝ Իսիկ Կուլ լճի ափերին․ վարչապետ 08:0707 Օգս, 2026
  • Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրի հրդեհը մեկուսացվել է 01:1307 Օգս, 2026
  • Ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացնող խմբակավարները տրանսպորտային ծախսերի փոխհատուցում կստանան 00:4907 Օգս, 2026
  • «Զվարթնոց»-ի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվի 00:2607 Օգս, 2026
  • Բացահայտելով Հայաստանը․ Մեծ Բրիտանիայի դեսպանի հերթական կանգառը Վայոց ձորի շքեղ Նորավանք վանական համալիրն է 00:0407 Օգս, 2026
  • Իրանցիները չափազանց դժվար մարդիկ են. Վենս 23:3706 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է անկանոն երթևեկած օտարերկրյա համարանիշերով «Նիվա»-ն 23:1306 Օգս, 2026
  • Կառավարությունը հաստատել է 2026/2027 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերը 23:0006 Օգս, 2026
  • Ինչո՞ւ էր ԱԺ-ից հեռացել և ինչու է վերադարձել, կստանա՞ պարգևավճար. հարցեր Վարդևանյանին 22:4806 Օգս, 2026
  • Ընդդիմությունը հիմա բաց նավարկության մեջ է, առանձնապես չեմ հասկանում հետապնդած օրակարգը. Ալեքսանյան 22:3306 Օգս, 2026
  • Անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքները ևս երեք ամիս կստանան 300 հազար դրամ աջակցություն 22:1906 Օգս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում․ ՆԳՆ 22:1206 Օգս, 2026
  • Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար 21:5406 Օգս, 2026
  • Դեմենցիա. եթե ստանձնել եք հարազատի խնամքը 21:4206 Օգս, 2026
  • Հայաստանը 170.3 մլն եվրոյի վարկ կստանա տնտեսական բարեփոխումների համար 21:2606 Օգս, 2026
  • Ներդրումներ, նոր աշխատատեղեր և մաքսային արտոնություն․ կառավարության նոր որոշումը 21:1406 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Դասական օրինակ ցույց տվեցիք, թե ինչպես կարելի է 3 րոպե խոսել ու ոչինչ չասել. բանավեճ ԱԺ-ում 21:0006 Օգս, 2026
  • Երկրաբանները՝ ընդերքի նվաճողներ. մասնագիտության բացահայտման ճանապարհին 20:5706 Օգս, 2026
  • Իտալիայի 27 խոշոր քաղաքներում եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է սահմանվել անոմալ տապի պատճառով 20:5206 Օգս, 2026
  • ԱԳ փոխնախարարը Նայրոբիում ներկայացրել է COP17-ի կազմակերպման Հայաստանի առաջնահերթությունները 20:5106 Օգս, 2026
  • Օգոստոս 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4806 Օգս, 2026
  • Ճախրուկցիների «հոգու թռիչքը»՝ Օձունից 20:4406 Օգս, 2026
  • Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները 20:3906 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:3406 Օգս, 2026
  • Վթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից 20:2906 Օգս, 2026
  • Ուկրաինան աշխատում է սեփական բալիստիկ հրթիռի և հակաբալիստիկ համակարգի ստեղծման ուղղությամբ. Զելենսկի 20:2406 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 6. 2026 20:1806 Օգս, 2026
  • ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան է առաքվել մոտ 1000 տոննա ցորեն 20:1406 Օգս, 2026
  • Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած ծառայողներին 20:0906 Օգս, 2026
  • ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 6-ին 20:0306 Օգս, 2026
  • Կառավարությունը գումար է հատկացրել ճանապարհների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման, միջին նորոգման և կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների համար 19:5606 Օգս, 2026
  • Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ 19:4606 Օգս, 2026
  • Կասեցվել է «Օձուն» ապրանքանիշի գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը 19:3806 Օգս, 2026
  • Մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև գնում ենք փոխզիջումների. վարչապետ 19:3106 Օգս, 2026
  • Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը 19:1906 Օգս, 2026
  • Հաշմանդամություն ունեցողների խնդիրների մասին՝ առաջին ձեռքից 19:1106 Օգս, 2026
  • ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում. Գուտերեշը՝ Փաշինյանին 19:0306 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | ՌԴ շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են. Ռուբինյանը՝ Մատվիենկոյին 19:0006 Օգս, 2026
  • Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է 18:5106 Օգս, 2026
  • Իսրայելի և Լիբանանի միջև իրադրությունը սրվել է 18:4606 Օգս, 2026
  • Երևանում նախատեսվում է 500 մլն դոլարի ներդրմամբ խաղային և հյուրանոցային համալիր կառուցել 18:3406 Օգս, 2026
  • Իրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո նավթի և բենզինի գները կտրուկ կնվազեն. Թրամփ 18:2906 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը 18:2106 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015