• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ Ռուսաստանն ուզում է Հայաստանը դարձնել ֆորպոստ, հայ ժողովրդին՝ թնդանոթի միս. Արշակյան Բաց հարթակ Ռուսաստանն ուզում... 20:47
Այս անգամ Իրանը լուրջ է վերաբերվում բանակցություններին. Թրամփ. «Հարևաններ» Այս անգամ Իրանը լուրջ... 18:35
Օրը՝ 60 վայրկյանում | 24.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 24.03.2026 20:26
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին
Քաղաքականություն
11:0619 Մար, 2025

ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարություններին, որը կեղծ պնդումներ է արել Հայաստանի կողմից հրադադարի խախտումների և Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

Հարց – Տիկի՛ն Բադալյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, արձագանքելով ՀՀ վարչապետի աշխատակազմի ս.թ. մարտի 18-ի հայտարարությանը, Հայաստանի Հանրապետությանը կրկին մեղադրել է հրադադարի ռեժիմի խախտումների մեջ։ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր նույնպես հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ։ Ի՞նչ հիմքեր կան նման մեղադրանքներով հանդես գալու։ 

Պատասխան – Հայաստանի Հանրապետության Կառավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով։ ՀՀ բանակը Կառավարությանը ենթակա մարմին է և գործում է հենց այս տրամաբանությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է հետաքննել հրադադարի ռեժիմի խախտումների մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Պետք է արձանագրեմ, որ մինչև այս պահն Ադրբեջանը ՀՀ զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ոչ մի փաստական տվյալ չի փոխանցել Հայաստանին։ Ադրբեջանը չի արձագանքել նաև դեռևս 2024 թ․ հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության արած առաջարկին՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին։

Հարց – Մեկնաբանելով ՀՀ վարչապետի աշխատակազմի հայտարարությունը՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը Հայաստանին մեղադրել է բարդ և գործնականում անիրագործելի նախաձեռնություններ առաջ քաշելու մեջ։  

Պատասխան – Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցման և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Տրամաբանորեն, համաձայնեցված փաստաթուղթը պետք է ստորագրվի, և Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է սկսել խորհրդակցությունները դրա ստորագրման տեղի և ժամկետների մասին։ Ակնհայտ է, որ առաջակվող գործընթացը ո՛չ բարդ է, ո՛չ էլ անիրագործելի։ 

Հարց – Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խոսել է ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու և ՀՀ Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Ո՞րն է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն այս հարցում։ 

Պատասխան – Հայաստանի Հանրապետությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ լուծարումը դիտարկելու իր պատրաստակամության մասին։ Հայաստանը պարզապես ուզում է համոզված լինել, որ սա նշանակում է կոնֆլիկտի դե ֆակտո և դե յուրե ավարտ և ոչ թե դրա տեղափոխում Հայաստանի Հանրապետության տարածք այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո։ 

Ինչ վերաբերվում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թ․ սեպտեմբերի 26-ի որոշումն ակնհայտ դարձրեց, որ Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում որևէ տարածքային պահանջ որևէ երկրի նկատմամբ։ Ընդհակառակը, Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ Ադրբեջանի՛ Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ։ Բայց նաև կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը լուծում է այս խնդիրը։ Ինչո՞ւ։ Որովհետև համաձայնեցված տեքստում արձանագրվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ հանրապետությունների սահմաններով, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում ևս չներկայացնել նման պահանջներ։ Բացի սա, համաձայնագրի տեքստում ընդգծվում է, որ կողմերը չեն կարող իրենց ներքին օրենսդրությունը վկայակոչել համաձայնագրի դրույթները չկատարելու համար։ Հիշեցնեմ նաև, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ վավերացված միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենսդրության միջև հակասության առկայության դեպքում գործում են միջազգային պայմանագրի դրույթները։ Նկատի ունեմ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չի կարող վկայակոչվել որպես խոչընդոտ՝ խաղաղության համաձայնագրի չստորագրման համար։ Ընդհակառակը, նույնիսկ Սահմանադրության հետ կապված մտահոգությունների հասցեագրման ամենաարդյունավետ ձևը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է:  

Հարց – Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման իր պարտավորությունները չկատարելու և Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի բարդ և երկար երթուղիներ առաջարկելու մեջ։ 

Պատասխան – Տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանը միակողմանի պարտավորություններ չունի։ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի առանձին օրակարգը մի մասն է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման մեծ օրակարգի, որի մեջ մտնում է նաև Հայաստանի Հանրապետության ապաշրջափակումը։ Երկրորդը՝ Հայաստանն առաջարկել է առաջին փուլով գործարկել Զանգելան–Մեղրի–Օրդուբադ–Երասխ երկաթուղային բեռնափոխադրումները։ Սա Զանգելանի և Օրդուբադի միջև հնարավոր ամենակարճ երկաթուղին է։ Ինչ մնում է ավտոճանապարհներին, մենք ունենք այն ճանապարհները, որոնք ունենք, և այն ռելիեֆը, որն ունենք, և մեզ մեղադրել լեռնային երկիր լինելու մեջ առնվազն լուրջ չէ։ 

Հարց – Ադրբեջանը շարունակում է Հայաստանին մեղադրել միլիտարիզացիայի, սահմանամերձ հատվածներում հարվածային սպառազինություն տեղակայելու մեջ՝ դա համարելով հիմնավորում, որ Հայաստանը պատրաստվում է ուժային սցենարի։ 

Պատասխան – Ուժային սցենարի, ո՞ր հարցի լուծման։ Հայաստանի Հանրապետության օրակարգում գտնվող ո՞ր հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար։ Նման մեկնաբանություն տեղ կարող էր տալ միայն ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հարցը, որի մասին Հայաստանի Հանրապետությունը հստակ արտահայտվել է, որ այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու խնդիր չի դնում, որովհետև սահմանազատման գործընթացը և հիմա արդեն՝ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստն այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր հնարավորությունները ստեղծել են։ Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է, և սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ։ 

Նաև արժե հիշել, որ դեռևս 2021 թվականին Հայաստանը հանդես է եկել սահմանային հատվածներից զորքերի հայելային հետքաշման մասին առաջարկով, ինչին Ադրբեջանը չի համաձայնվել։ Այս համատեքստում մտահոգիչ կարող է լինել տարածաշրջանի միլիտարիզացիան, և այդ խնդիրը լուծելու համար է, որ Հայաստանը սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ է արել Ադրբեջանին, ինչին, սակայն, Ադրբեջանը մինչև օրս դրական պատասխան չի տվել։ Հայաստանի Հանրապետությունը չի միլիտարիզացվում, այլ իրականացնում է բանակի կերպափոխման ռազմավարությունը, որը հրապարակային փաստաթուղթ է։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին և կոչը Ադրբեջանին՝ սկսել խորհրդակցություններ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի համաձայնեցված տեքստը ստորագրելու տեղի և ժամկետների մասին։ 

Դիտումների քանակ1296
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:0825 Մար, 2026
  • Անքնություն. պատճառներն ու բուժումը 08:0325 Մար, 2026
  • Ցանկում 1700 կամուրջ է. կառավարությունը հաստատել է հիմնանորոգման ծրագիրը 01:1025 Մար, 2026
  • Ուրուգվայում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ մշակութային ժառանգությունը 01:0625 Մար, 2026
  • Ծեծի հետևանքով մահացած փոքրիկի մայրը 2 տղաներին հանձնել էր խնամքի կենտրոն. սպասում է 5-րդ երեխային 00:5725 Մար, 2026
  • Կամերային երաժշտության տանը տրվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը 00:5525 Մար, 2026
  • Միջազգային այս ծավալի գործակցություն ՀՀ ՆԳՆ-ն երբեք չի ունեցել. Արփինե Սարգսյան 00:3625 Մար, 2026
  • ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ներգրավված լինեն Իրանում իրականացվող գործողություններում․ Թրամփ 00:2725 Մար, 2026
  • Հանցավոր խմբավորումը վիրտուալ POS-տերմինալով օտարերկրացիներից գումար է հափշտակել 00:0025 Մար, 2026
  • Լիբանանը «անցանկալի անձ» է հայտարարել Իրանի դեսպանին 23:4424 Մար, 2026
  • Կադաստրի կոմիտեում քննարկվել են առաջիկա անելիքները․ Սուրեն Թովմասյանը հանձնարարականներ է տվել 23:3524 Մար, 2026
  • Սահմանադրական դատարանը պետք է լինի ծայրահեղ պրոֆեսիոնալ, անաչառ և անկախ. Վլադիմիր Վարդանյան 23:1424 Մար, 2026
  • Աչքերը՝ ոգեշնչման աղբյուր. երիտասարդ նկարչուհու գործերը 23:0024 Մար, 2026
  • Հայաստանից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ 22:4524 Մար, 2026
  • Կոմիտասի կյանքի վերջին տարիների առեղծվածը. նոր ցուցադրություն 22:2124 Մար, 2026
  • ՔՊ Վարչության հերթական նիստը․ Նիկոլ Փաշինյան 22:0824 Մար, 2026
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0024 Մար, 2026
  • Սնանկության ոլորտը կկարգավորվի. կառավարությունը հանդես է եկել օրենսդրական առաջարկով 21:5424 Մար, 2026
  • Մարտի 27-ին և 28-ին ՔՊ պատվիրակները կկատարեն համամասնական ցուցակի թեկնածուների երկրորդ փուլի և ՀՀ վարչապետի թեկնածուի ընտրությունը 21:3424 Մար, 2026
  • Կրտսեր խաղողագործ-գինեգործները 21:2724 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Ում հետ է բնակվել և ինչ պայմաններում ծեծից մահացած փոքրիկի 4.5 տարեկան քույրը 21:0024 Մար, 2026
  • Ռոբոտների հաքաթոն. հաղթող թիմը կստանա 1.5 միլիոն դրամ 20:5824 Մար, 2026
  • Իրանում ավելի քան 82 հազ քաղաքացիական օբյեկտ է տուժել հարձակումների հետևանքով. Իրանի Կարմիր մահիկի ընկերություն 20:5124 Մար, 2026
  • Շատ ուրախացա, որ 10 մշակութային կենտրոն դեռ այցելելու ենք. լոռեցի երեխաները՝ «Իմ քայլ»-ի ծրագրում 20:4424 Մար, 2026
  • Մարտ 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3924 Մար, 2026
  • Տարեցների վերականգնողական բուժումը Հայաստանում 20:3224 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.03.2026 20:2624 Մար, 2026
  • Պակիստանը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալելու ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները 20:2124 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 24 մարտ. 2026 20:1424 Մար, 2026
  • Ֆիլիպիններում արտակարգ դրություն է սահմանվել երկրում վառելիքի պակասի պատճառով 20:0924 Մար, 2026
  • Տարածքային պահանջ ներկայացնելը կոչվում է պատերազմ. Ալեն Սիմոնյան 20:0324 Մար, 2026
  • Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա. Bloomberg 19:5924 Մար, 2026
  • Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում 19:5224 Մար, 2026
  • Նախորդ 5 տարում ԱՄՆ-ն սպառազինություն է մատակարարել 99 երկրի. աշխարհն ակտիվորեն զինվում է 19:4724 Մար, 2026
  • Իսրայելում վիրավորների թիվը հասել է 5000-ի 19:3624 Մար, 2026
  • Կառուցապատողների աշխատանքային խմբի նիստին քննարկվել են քրեաիրավական և վարչաիրավական հարցեր 19:2424 Մար, 2026
  • Խորհրդարանը մի շարք նախագծեր է քննարկել երկրորդ ընթերցմամբ 19:1624 Մար, 2026
  • ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը՝ նաև միջկառավարական բանակցությունների գործընթացը համակարգող 19:0524 Մար, 2026
  • Լուրեր 19:00 | ԱԺ-ում թեժ քննարկում․ ՍԴ դատավորի թեկնածուի ընտրություն և փոխադարձ մեղադրանքներ 19:0024 Մար, 2026
  • Մասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում 18:5624 Մար, 2026
  • Սնանկության ոլորտը կկարգավորվի. Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական առաջարկով 18:4324 Մար, 2026
  • Լիբանանում Իրանի դեսպանին «ոչ ցանկալի անձ» են հայտարարել 18:3424 Մար, 2026
  • Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է որպես ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ում 18:2624 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը 18:1124 Մար, 2026
  • Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար 18:0624 Մար, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 17:5824 Մար, 2026
  • Արսեն Թորոսյանի և Կաորի Իշիկավայի հանդիպմանը ներկայացվել են ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության առաջիկա նախաձեռնությունները 17:4624 Մար, 2026
  • «Նատալի Ֆարմ» ընկերությունը 2025-ին 6 մլրդ 797 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3624 Մար, 2026
  • Այսօր ընդդիմությունը փաստացիորեն իր վրա է վերցրել պատերազմի հրձիգի պարտավորությունը. Կոնջորյան 17:2324 Մար, 2026
  • Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված նախագիծ է մշակվել. կարգավորվել են ապրանքի վերադարձին առնչվող խնդիրները 17:1424 Մար, 2026
  • Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային՝ կիրառելով հարյուրավոր հրթիռներ և ԱԹՍ-ներ. Զելենսկի 17:0324 Մար, 2026
  • Լուրեր 17:00 | Անօդաչուներից մինչև հրթիռներ․ աշխարհում սպառազինության պահանջարկը կտրուկ աճում է 17:0024 Մար, 2026
  • Արժույթի միջազգային հիմնադրամն առանցքային դեր ունի Հայաստանի հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում. ՊԵԿ նախագահ 16:5124 Մար, 2026
  • Ապարանի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպքեր են բացահայտել 16:4224 Մար, 2026
  • Փոփոխություն՝ քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասով 16:3124 Մար, 2026
  • Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է | ՈՒՂԻՂ 16:3024 Մար, 2026
  • Համաձայնագրով առաջարկվում է խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը և բազմազանեցումը 16:2224 Մար, 2026
  • Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին 16:1324 Մար, 2026
  • Ինչ անել, երբ դատական վեճի պատճառով բազմաբնակարան շենքի բնակիչները չեն կարողանում ստանալ իրենց բնակարանները. նախագիծ է մշակվել 16:0424 Մար, 2026
  • Նախատեսվում է վարկային միջոցների ներգրավմամբ օժանդակել Երևանի մերձակայքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը. նախագիծ 15:5724 Մար, 2026
  • Գնումների համակարգում կսահմանվի ազդեցության 3 մակարդակ, սահմանափակումներ կկիրառվեն այդ մակարդակներում ներառված պաշտոնյաների նկատմամբ 15:5224 Մար, 2026
  • Պետական բժշկական կենտրոնների ղեկավար կազմում նշանակվելու պահանջները կփոխվեն. նախագիծ 15:4024 Մար, 2026
  • Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ 15:3124 Մար, 2026
  • Մոսկվան ուրախ կլինի մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին տեսնել բարեկամ երկրների առաջնորդներին. Պեսկով 15:2224 Մար, 2026
  • Գրեթե միաժամանակ վերանորոգվել և վերազինվել է երեք բաժանմունք՝ մանկական, վիրաբուժական և թերապևտիկ. Ավանեսյանն այցելել է Վարդենիսի ԲԿ 15:1424 Մար, 2026
  • Երկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք 15:0624 Մար, 2026
  • Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի դեսպան Լի Սոկպենը 15:0224 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | 1-ին հայացքից սովորական հեռախոսազանգերը վերածվում են խոշոր խաբեության. մասնագետի կոչը 15:0024 Մար, 2026
  • Պատերազմի սկսվելուց ի վեր Իսրայելում հիվանդանոցներ է տեղափոխվել 4829 մարդ 14:5424 Մար, 2026
  • Քննարկվել է իրավապահ համակարգի զարգացման ուղղությամբ համագործակցությունը․ Արմեն Մկրտչյանը մասնակցել է ԵԽ ծրագրերի Համակարգող խորհրդի նիստին 14:4924 Մար, 2026
  • Մարտի 25-28-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի 14:4124 Մար, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3024 Մար, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը 14:2224 Մար, 2026
  • Վթար Փարպի գյուղի մոտ. այրվել է ավտոմեքենա, կան տուժածներ 14:1424 Մար, 2026
  • Հանրապետությունում մարտի 23-24-ը բացահայտվել է 150 հանցագործություն, գրանցվել է 13 ավտովթար 14:0924 Մար, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Կաորի Իշիկավան մտքեր են փոխանակել Հայաստանի և ՄԱԿ Կանայք կառույցի միջև առկա ոլորտային համագործակցության շուրջ 13:5424 Մար, 2026
  • 5 տարեկանի փոխարեն նախակրթարան հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաները. նախագիծ 13:4124 Մար, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Գառնի գյուղում գտնվող հողամասի նկատմամբ. վարչապետ 13:3924 Մար, 2026
  • Մեր հետևողական քաղաքականությունն է՝ շարունակաբար կազմակերպել միջազգային խոշոր մրցաշարեր. ԿԳՄՍ նախարար 13:3724 Մար, 2026
  • ՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար կարող է սահմանվել մուտքի արտոնյալ ռեժիմ. նախագիծ 13:2624 Մար, 2026
  • Իրանում 30 մարդ է ձերբակալվել Իսրայելին և ԱՄՆ-ին գաղտնի տվյալներ փոխանցելու կասկածանքով 13:0924 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը Հայաստանի վերջի մասին է. ՀՀ ԱԺ նախագահ 13:0024 Մար, 2026
  • Մարտի 26-ին գազամատակարարման դադարեցում կլինի Վեդի քաղաքում, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերում 12:5624 Մար, 2026
  • Մշտապես առաջնորդվել եմ այն ընկալմամբ, որ յուրաքանչյուր անձ պետք է ունենա ժողովրդավարական արժեհամակարգ. Վարդանյան 12:4524 Մար, 2026
  • Նեթանյահուն տեղեկացրել է Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին 12:3624 Մար, 2026
  • Պուշկինի թունելը հոսանքազրկվել է 12:2924 Մար, 2026
  • Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձին 12:2324 Մար, 2026
  • Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում 12:1124 Մար, 2026
  • ՀՀ-ն Պրաhայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է ՀՀ-ն գաղութացումից, ծայրագավառ դառնալուց. Ալեն Սիմոնյան 12:0124 Մար, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0024 Մար, 2026
  • Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են 11:5824 Մար, 2026
  • Համայնքային ոստիկանները Արշալույս գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել. կատարվում է նախաքննություն 11:5124 Մար, 2026
  • Եթե հնարավորություն ունենայի, ավելի վաղ կհրաժարվեի մանդատից. Վարդանյան 11:4424 Մար, 2026
  • Պետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին. Ալեն Սիմոնյան 11:4024 Մար, 2026
  • Վաղաժամկետ մարվեցին ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար. Ռոմանոս Պետրոսյան 11:3624 Մար, 2026
  • Ադրբեջանն ակնկալում է, որ Իրանը հետաքննի Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումները. Բայրամովը՝ Արաղչիին 11:3324 Մար, 2026
  • Եկեք չխառնենք կուսակցական կարգապահության պահպանումը անկախության և անաչառության հետ. Վլադիմիր Վարդանյան 11:2824 Մար, 2026
  • 2025-ին Կառավարության ծրագրի ներքո իրականացվել են մի շարք բարեփոխումներ թվայնացման ոլորտում 11:2424 Մար, 2026
  • Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա, մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան 11:2124 Մար, 2026
  • Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ 11:1124 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015