Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է այս տարի ավարտել հակամարտությունը:
Սիբիհայի խոսքով՝ Ջիդդայում կայացած բանակցություններից հետո հակամարտությունն այս տարի ավարտելու «այլ արագություն և նոր լրացուցիչ հնարավորություններ» են ստեղծվել:
«Մենք պատրաստ ենք դրան», - հայտարարել է ուկրաինացի նախարարը: Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է սկսել իրականացնել Ջիդդայում հանդիպումների ավարտին ձեռք բերված պայմանավորվածությունները:
Նրա խոսքով՝ Ուկրաինայում ակնկալում են, որ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո «իրավիճակը կպարզվի»:
Ավելի վաղ Սիբիհան նշել էր Կիևի երեք «կարմիր գծերը»: Նա հայտարարել է, որ Ուկրաինան համաձայն չէ տարածքների կորստին և ապառազմականացմանը, ինչպես նաև պատրաստ չէ հրաժարվել ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին անդամակցելու ձգտումից: