Հայաստանում տարեցտարի աճում են կիբեռհանցագործության դեպքերը, վերջին 5 տարում աճը քառակի է:
Օրերս կիբեռհանցանքներից տուժած անձինք բողոքի ակցիա են իրականացրել Դատախազության ու Կենտրոնական բանկի առջև:
Նրանք պահանջում են չեղյալ համարել իրենց չվերցրած վարկերը կամ գոնե սառեցնել դրանց վճարումը մինչև քրգործերի ավարտը:
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ քաղաքացին կարող է չվճարել իր անունով ձևակերպված վարկը, սակայն պետք է սպասի մինչև վարույթի ավարտը, ինչը կարող է երկար տևել:
Լիանա Խաչատուրյանն է լսել կողմերին ու ոլորտի մասնագետներին: