Միջազգային հանրությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Կատարվածը անհրաժեշտ և կարևոր քայլ է համարել Թեհրանը:
Թբիլիսիի գնահատմամբ՝ սա պատմական քայլ է դեպի տարածաշրջանային հաստատուն խաղաղություն և կայունություն: «Այժմ ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը պետք է ճանապարհ հարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։
Գերմանիայի արտգործնախարարը մատնանշել է, որ սա Հայաստանի խիզախ քայլերից հետո կարևոր ձեռքբերում է: Խաղաղության գործընթացը ողջունող հայտարարություններ հնչել են եվրոպական մի շարք մայրաքաղաքներից: