ՆԱՏՕ-ն ողջունել է ՀՀ ու Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը։
«Մենք ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը և անհամբերությամբ սպասում պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը։ Դա նշանակալի առաջընթաց է հարաբերությունների կարգավորման հարցում և ձեռքբերում տարածաշրջանային անվտանգության համար»,- հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Էլիսոն Հարթը։