Մենք, ըստ էության, արձանագրեցինք, որ տեքստը պատրաստ է ստորագրման, և մենք պատրաստ ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների և տեղի մասին: Այդ մասին լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ժամկետների մասին հարցին:
«Ադրբեջանի ԱԳ նախարարությունը, ինչքան հասկացա, հայտարարությամբ է հանդես եկել, որ երկկողմ ֆորմատով պատրաստ է քննարկումներ սկսել: Իրենք իրենց պատկերացումներն ունեն, մենք մեր պատկերացումներն ունենք. ենթադրվում է, որ քննարկումների ժամանակ կփորձենք պատկերացումները մոտեցնել»,- նշեց նա:
ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ: