Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկում։
Լեհաստանը ներկայացնող Մալգոժատա Գոսևսկան հայտարարել է, որ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անեքսիան հումանիտար ճգնաժամի և հայ խաղաղ բնակիչների զանգվածային արտագաղթի պատճառ է դարձել»:
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը պահանջում է կոնկրետ գործողություններ, ինչպիսիք են մարդու իրավունքների մոնիտորինգի առաքելության ստեղծումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների կազմակերպումը և Ադրբեջանի հետ ԵՄ հետագա համագործակցությունը մարդու իրավունքների ոլորտում առաջընթացով պայմանավորելը:
«Եվրոպա՛, ամպագոռգոռ ելույթների ու ծափերի ժամանակը չէ։ Պահանջում եմ կոշտ քայլեր իրական խնդրի լուծման համար, ինչպիսին Կովկասում իրավիճակն է»,- եզրափակել է խոսքը Գոսևսկան։