Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկում։
Կիպրոսը ներկայացնող Գեադիս Գեադին հայտարարել է, որ «ավելի քան մեկ տարի է անցել ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակումից, և հայերը դեռ չեն կարողանում բուժել իրենց վերքերը»։ Նրա խոսքով՝ հայերի նկատմամբ բռնաճնշումները շարունակվում են։
«Ցավոք սրտի, Ալիևի ռեժիմը ոչ միայն չի հարգում միջազգային իրավունքը և մարդու իրավունքները, այլև շարունակում է ապօրինի կերպով օկուպացված պահել Հայաստանի տարածքը»,- նշել է եվրապատգամավորը՝ ԵՄ-ին կոչ անելով պաշտպանել ժողովրդավարական արժեքները։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է ամուր կանգնի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, որոնք միջազգային հանցագործներ են։
«Մենք պետք է վերջ տանք էթնիկ զտումներին, որոնք տեղի են ունեցել հայերի, հույների և կիպրոսցիների նկատմամբ»,- ամփոփել է Գեադին։