Առավոտյան փրկարարները հայտնաբերել են Արագած լեռան գագաթին ձնահյուսի հետևանքով անհետ կորած Իսպանիայի քաղաքացու դին: Երեկ Արագածոտնի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արագածի հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս, որի տակ մնացել է Իսպանիայի արշավախմբի 9 լեռնագնաց: Որոնումների արդյունքում, որոնցում ներգրավվել էր նաև երկու ուղղաթիռ, 8 լեռնագնաց հայտնաբերվել էր:
Մանրամասները՝ ռեպորտաժում: