«Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, և միայն երկխոսության միջոցով ձեռք բերված համաձայնությունները կարող են բերել երկարատև կայունություն ու տարածաշրջանային առաջընթաց»,- հայտարարել է արտգործնախարարը՝ Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում:
Արարատ Միրզոյանը հավելել է.
«Թերևս այս տեսլականը չէր կարող ավելի լավ սահմանվել, քան Մահաթմա Գանդիի հայտնի ուղերձում. «Չկա ճանապարհ դեպի խաղաղություն, խաղաղությունն է ճանապարհը»:
Արտգործնախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայի նկատմամբ բեմադրված դատավարություններին:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։