Կիևը ներողություն չի խնդրի Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վոլոդիմիր Զելենսկու վեճի համար, Le Point-ի հետ հարցազրույցում ասել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։
Պարբերականի լրագրողը նշել է, որ, ոմանց կարծիքով, Զելենսկին սխալ է թույլ տվել Սպիտակ տանը։
«Զելենսկին ձևով և բովանդակությամբ միանգամայն իրավացի էր: Նա փորձելել է մեր ամերիկացի գործընկերներին փոխանցել առանցքային գաղափարը, որ առանց Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ոչինչ չի ստացվի։ Հնարավոր չէ դրական արդյունքների հասնել՝ հույս դնելով Մոսկվայի կամավոր զիջումների վրա: Այսպիսով, մենք ներողություն չենք խնդրի ենթադրյալ սխալի համար»,- պատասխանել է Պոդոլյակը։
Սպիտակ տանը տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո Զելենսկին հայտարարել է, որ Թրամփի հետ հանդիպումը «սխալ» է անցել։ Նա հավելել է, որ ինքն ու իր թիմը պատրաստ են աշխատել Թրամփի «ուժեղ ղեկավարության» ներքո՝ խաղաղության հասնելու ուղղությամբ։ Նա նաև երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին օգնության համար։