Ֆրանս-բրիտանական Eutelsat խումբը բանակցություններ է վարում Եվրամիության հետ, իր OneWeb արբանյակներով ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի Starlink-ին փոխարինելու համար՝ դառնալով դրա այլընտրանքն Ուկրաինայում: Այս մասին հայտնել է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ վերջին երկու օրվա ընթացքում Eutelsat-ի բաժնետոմսերը թանկացել են ավելի քան երեք անգամ՝ շուկայական կապիտալացումն ավելացնելով ավելի քան 1 մլրդ եվրոյով։
«Մենք կարծիքներ ենք փոխանակում ԵՄ-ի հետ, թե ինչպես կարող ենք նպաստել Ուկրաինայի ջանքերի ընդլայնմանը»,- Reuters-ին ասել է Eutelsat-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ ընկերությունն ունի գեոստացիոնար արբանյակային հզորություն, որը հարմար է տարածաշրջանում որոշ ծրագրերի համար:
ԵՄ-ն ավելի վաղ Ուկրաինայի հետ քննարկել է Govsatcom-ը՝ որպես Starlink-ի այլընտրանք օգտագործելու հնարավորությունը։