Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել ուղերձով, հայտնել, որ հրահանգել է իր թիմին կապ հաստատել ամերիկացի գործընկերների հետ և պաշտոնական պարզաբանում ստանալ Ուկրաինային ռազմական աջակցությունը դադարեցնելու հայտարարությունների հետ կապված: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ օգնության դադարեցման նախադեպ եղել է նաև հունվարին, սակայն այդ ժամանակ հաջողվել է շատ արագ լուծել խնդիրը:
Վոլոդիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ
«Հիմա 2022 թվականը չէ. մեր դիմադրունակությունն ավելի բարձր է, սակայն Ամերիկայի հետ գործընկերային նորմալ հարաբերությունները կարևոր են պատերազմին իսկապես վերջ տալու համար: Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը և պահանջելու է ուկրաինական բանակի կրճատում և տարածքային զիջումներ: Բայց քանի դեռ միասին ենք և ուժեղ, քանի դեռ այստեղ ենք, նման բան չի լինի»։
Զելենսկին հերթական անգամ շեշտել է՝ Կիևը միշտ երախտապարտ կլինի ԱՄՆ-ին աջակցության համար։
Մանրամասները՝ տեսանյութում: