• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Քոչարյանը համակերպվել է մշտական պարտվողի կարգավիճակին. Ալեքսանյան Քոչարյանը համակերպվել է մշտական... 19:56
Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի տարանցումը կիրականացվի անվճար. «Հարևաններ» Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան... 19:54
Օրը՝ 60 վայրկյանում | 08.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 08.12.2025 20:00
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների մասին. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը
Քաղաքականություն
09:0904 Մար, 2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների մասին. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը

Տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ նաև Արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության Մեղրիից-Երասխ Ադրբեջանի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության) տարածքով և հակառակ ուղղությամբ, ամբողջությամբ նախապատրաստված է։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է «Արմենպրես»-ում հրապարակված իր հոդվածում։

«Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվողը կամ էսկալացվողը տարածաշրջանային կոմունիկացիաների հարցն է: Ադրբեջանն ասում է, թե Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, հղում անելով այն ակնհայտ փաստի վրա, որ հաղորդակցության ուղիները Հայաստանի և Ադրբեջանի միջև փակ են: 

Նախ հարկավոր է ընդգծել, որ Հայաստանը ոչ մի միակողմանի պարտավորություն չունի: Երկու կողմերն են պարտավորվել միմյանց համար բացել բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները: Այսօր Ադրբեջանի ոչ մի տրանսպորտային կամ տնտեսական կոմունիկացիա բաց չէ Հայաստանի կամ Հայաստանով անցնողների համար, ո՛չ ճանապարհ, ո՛չ երկաթուղի, ո՛չ խողովակաշար, ո՛չ էլեկտրահաղորդակցության գիծ, ո՛չ մալուխ: 

Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար: Դեռ 2022 թվականին Կառավարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստան-Ադրբեջան սահմանին սահմանային երեք կետ բացելու մասին որոշման նախագիծը, որն Ադրբեջանի բեռնատար և մարդատար ավտոմեքենաներին ՀՀ տարածք մուտք գործելու և ասենք՝ դեպի Նախիջևան և Թուրքիա երթևեկելու հնարավորություն տալու մասին է: 

Այդ որոշումները չեն ընդունվել միայն Ադրբեջանի մերժողական դիրքորոշման պատճառով և ՀՀ Կառավարության կողմից կարող են ընդունվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում: Իհարկե, դեպի Նախիջևան մուտքի ենթակառուցվածքներ չկան և պետք է կառուցվեն, բայց դա նույնպես կարելի է բավական արագ անել: 

Բայց հենց հիմա, զուտ ֆիզիկական ենթակառուցվածքի պատրաստության առումով, օրինակ, բեռնատարները կարող են Լաչին-Կոռնիձոր հատվածով Կոռնիձոր անցակետով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, մեր ճանապարհներով երթևեկել մինչև Հայաստան-Թուրքիա սահման և Մարգարա անցակետով մուտք գործել Թուրքիա: Նույնը և հակառակ ուղղությամբ: Նման տարանցիկ բեռնափոխադրման համար անհրաժեշտ ֆիզիկական ենթակառուցվածքը հիմա էլ պատրաստ է, մնում է դե յուրե որոշում կայացնել: Մենք պատրաստ ենք նման որոշում կայացնել, եթե Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կա հետաքրքրվածություն:

Մենք կապահովենք բեռնափոխադրումների անվտանգությունը, բայց եթե ադրբեջանցի վարորդների և բեռնատարների համար կա հոգեբանական բարդություն, այդ բեռնափոխադրումը կարող են կազմակերպել թուրքական բեռնատարները, որոնք մշտապես երթևեկել են և այսօր էլ ակտիվ երթևեկում են Հայաստանի ճանապարհներով: Դա կարող են անել նաև այլ երկրների բեռնատարներ: 

Բայց եւս մեկ անգամ ուզում եմ պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որևէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ սեփական տարածքում անվտանգության ապահովումը, այդ թվում՝ միջազգային կամ ադրբեջանական ուղևորափոխադրումների կամ բեռնափոխադրումների, պետք է կամ կարող է արտապատվիրակել այլ երկրի: Նման բան չի եղել, չկա պարզապես: Ընդհակառակը, Հայաստանը պարտավորվել է երաշխավորել անցման անվտանգությունը, ինչը և պատրաստ ենք անել: 

Հայաստանը երբեք, գրավոր կամ բանավոր որևէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ կարող է համաձայնվել իր ինքնիշխանության, իրավազորության կամ տարածքային ամբողջականության որևէ սահմանափակման, ներառյալ Արևմտյան Ադրբեջանից ՀՀ տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն հաղորդակցության հարցում: 

Արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն հաղորդակցությունը տարածաշրջանի հաղորդուղիների թեմայի մեջ ենթաթեմա է, և այստեղ էլ Հայաստանը երբեք խոչընդոտ չի հարուցել: 

Ավելին, այս հարցում էլ մաքսիմալ կրեատիվ ու ճկուն ենք եղել և շարունակում ենք լինել: 2022 թվականին, հասցեագրելով Ադրբեջանի մտահոգությունները, առաջարկել ենք փոխադարձության սկզբունքով միջազգային մասնագիտացված կազմակերպության արտապատվիրակել սահմանի անցման ժամանակ քաղաքացիների անձնագրային և բեռների մաքսային և այլ հսկողության front գործառույթը: Ադրբեջանը չի համաձայնել: 

Հիմա էլ, հաշվի առնելով Ադրբեջանի պնդումը, թե երկարատև հակամարտության պատճառով Ադրբեջանի քաղաքացիները կխուսափեն ՀՀ սահմանային և մաքսային հսկողությունն անցնել, առաջարկել ենք այս փուլում Զանգելան-Մեղրի-Օրդուբադ և հակառակ ուղղությամբ, Երասխ-Օրդուբադ-Մեղրի և հակառակ ուղղությամբ հաղորդակցության բացումը սկսել երկաթուղային բեռնափոխադրումներից: Ընդ որում, գրավոր առաջարկել ենք տարբերակ, որ չի նսեմացնում կողմերից ոչ մեկի ինքնիշխանությունը, իրավազորությունը և տարածքային ամբողջականությունը: Եթե Բաքվի մտահոգությունը Նախիջևանի հետ և հակառակ ուղղությամբ հուսալի բեռնափոխադրումներ ապահովելն է, այդ հարցը լուծված է: Մնում է Ադրբեջանը ասի՝ այո: Որոշ ժամանակ էլ կտևի ՀՀ տարածքում Նռնաձոր-Կարճևան երկաթուղու կառուցումը: Երասխ-Նախիջևանի հետ սահման հատվածում նույնպես երկաթուղու մի կարճ կտոր պետք է կառուցվի, բայց սա Հայաստան-Հայաստան և Ադրբեջան-Թուրքիա երկաթուղային կապի համար է անհրաժեշտ, և այս աշխատանքն էլ կարելի է արագ անել: 

Նույն սկզբունքով պատրաստ ենք Ադրբեջանից դեպի Նախիջևան խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների տարանցում տրամադրել: Անհասկանալի է, թե ինչու են այս առաջարկները մերժվում Ադրբեջանի կողմից: Հույս ունեմ՝ ոչ էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար: 

Ադրբեջանը նաև հայտարարում է, որ եթե Հայաստանը դեպի Նախիջևան ճանապարհ չտրամադրի, իրենք Արևմտյան Ադրբեջան-Նախիջևան կապը կապահովեն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով: Քավ լիցի, մենք դեմ չենք, դա ԻԻՀ և Ադրբեջանի հարաբերությունների և իրենց որոշման հարցն է: 

Բայց նաև հստակ լինելու համար արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այն նույն իրավական պայմաններով Արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անցում տրամադրել, ինչ պայմաններով Իրանն է առաջարկում: 

Ադրբեջանը սրան ի պատասխան ասում է, թե անցումը անխոչընդոտ պետք է լինի: Այսինքն, Իրանով անցումը խոչընդոտվա՞ծ է, չէ՞ որ մենք ասում ենք նույն իրավական պայմաններով պատրաստ ենք տրամադրել նույն անցումը: 

Փոխադարձության սկզբունքով պատրաստ ենք անցման ընթացակարգերի որոշ պարզեցումներ և ինքնաշխատ մեխանիզմների ներդրում իրականացնել: Ինչու՞ է ուրեմն Ադրբեջանը մերժում մեր այս կառուցողական առաջարկները: 

Իմ համոզմունքը հստակ է. տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ նաև Արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության Մեղրիից-Երասխ Ադրբեջանի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության) տարածքով և հակառակ ուղղությամբ, ամբողջությամբ նախապատրաստված է և դրա իրագործման համար անհրաժեշտ է միայն Ադրբեջանի համաձայնությունը»,- նշված է վարչապետի հոդվածում:

Դիտումների քանակ1327
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Վլադիմիր Վարդանյանը Լոնդոն կգործուղվի 22:3208 Դեկ, 2025
  • Ձևերի և ֆանտազիաների թատրոն. Հայկ Կակոսյանի ցուցահանդեսը 22:2108 Դեկ, 2025
  • Հայաստանն ու Իրանը քննարկել են ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցության հեռանկարները 22:1108 Դեկ, 2025
  • Հարցազրույց Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հետ 22:0108 Դեկ, 2025
  • Արդյո՞ք մեր պոլիկլինիկաները պատրաստ են ապահովագրության շրջանակներում սպասարկել մեր քաղաքացիներին․ նախարարը պարզաբանում է 21:5108 Դեկ, 2025
  • Հայաստանն ու Իրանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները 21:3208 Դեկ, 2025
  • Մեր փոքրիկների ծնունդը գրանցենք առցանց` hartak.am-ի միջոցով․ Սրբուհի Գալյան 21:2108 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Ճաք՝ եկեղեցու պաշտոնյաների շարքերում. փորձագետը՝ եպիսկոպոսաց ժողովը հետաձգելու մասին 21:0008 Դեկ, 2025
  • ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի պաշտպանության ռեկորդային բյուջեի նախագիծը 20:5908 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 8-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5508 Դեկ, 2025
  • Պետությունը կալանավորներին ներում շնորհելու անհատական մոտեցման քաղաքականություն է որդեգրել 20:5208 Դեկ, 2025
  • Հնարավոր է՝ այլ ուժեր են Գարեգին Բ-ին հարկադրում հրաժարվել եպիսկոպոսաց ժողովից. փորձագետ 20:4808 Դեկ, 2025
  • Կորեայի ձորով անցնող ճանապարհը ասֆալտապատվել է, լայնացվել. այն կբեռնաթափի Դավթաշենի կամուրջը 20:4308 Դեկ, 2025
  • Լուվրի գրադարանում ջրի արտահոսքից վնասել են գրքեր ու փաստաթղթեր 20:3808 Դեկ, 2025
  • ԵՄ ներքին գործերի նախարարները խստացնում են ապաստանի տրամադրման կանոնները 20:3308 Դեկ, 2025
  • 34-ամյա Սերգեյ Մանկոն որոնվում է որպես անհետ կորած 20:2808 Դեկ, 2025
  • Պետքարտուղարությունում կստեղծվի այլ երկրներում ռուսական ազդեցության դեմ պայքարի վարչություն 20:2408 Դեկ, 2025
  • «Գրանդ Քենդի» ընկերությունը 2025-ի 9 ամսում 6 մլրդ 546 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:2008 Դեկ, 2025
  • Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է 20:1508 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.12.2025 20:0008 Դեկ, 2025
  • Միխեիլ Սարջվելաձեն Արսեն Թորոսյանին առաջարկել է դիտարկել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը 19:5508 Դեկ, 2025
  • Մենք ուրախ ենք արձանագրել, որ խաղաղության գործընթացը անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Պապոյան 19:4808 Դեկ, 2025
  • Դավիթ Խուդաթյանի հետ ծանոթացել ենք «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին. Ավինյան 19:4208 Դեկ, 2025
  • Ջերմուկ քաղաքում ջրանջատում կլինի 19:3508 Դեկ, 2025
  • Վրաստանը գործընկեր երկրներից Ադրբեջանի տարածքից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման հարցում է ստացել 19:3408 Դեկ, 2025
  • Ինչու է մեր պետությունը մեր ինքնությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 19:2908 Դեկ, 2025
  • Զորամասի հրամանատարի օժանդակությամբ Իրանից Արաքս գետով 74 մլն դրամի ծխախոտ է տեղափոխվել Հայաստան 19:2608 Դեկ, 2025
  • Անալենա Բերբոքը դեմ է Ռուսաստանին Դոնբասն ու Ղրիմը զիջելուն 19:1708 Դեկ, 2025
  • Անժելա Կժդրյանը նշանակվել է վարչապետի խորհրդական 19:0608 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Որևէ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին առկա չէ. Գալյանը՝ Աջապահյանի մասին 19:0008 Դեկ, 2025
  • Ամերիկա-ուկրաինական բանակցությունները փակուղի են մտել. Զելենսկի 18:5808 Դեկ, 2025
  • Հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:5108 Դեկ, 2025
  • Հորդառատ անձրևներ Ալանիայում և Ստամբուլում 18:4208 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 8. 2025 18:3408 Դեկ, 2025
  • 40-ամյա Վարդուհի Մանիկյանը որոնվում է որպես անհետ կորած 18:2508 Դեկ, 2025
  • Հովհաննես Բաչկովը դուրս է եկել 1/4 եզրափակիչ. բռնցքամարտի ԱԱ 18:1908 Դեկ, 2025
  • Աղբն այրած աշխատակիցը կտուգանվի 200 հազար դրամով. Ավինյանը զայրացավ 18:1208 Դեկ, 2025
  • Միջուկային բժշկություն. հայ մասնագետը վերապատրաստվել է 18:0108 Դեկ, 2025
  • Խրախուսվում են դպրոցականների «Սպարտակիադա» և «Վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի հաղթողները 17:5308 Դեկ, 2025
  • Համայնքային ոստիկաններն ու Գվարդիայի ծառայողները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել 17:4408 Դեկ, 2025
  • Վարչապետը բարձր է գնահատել Նազիկ Ավդալյանի անձնական ներդրումը միջազգային ասպարեզում Հայաստանը լավագույնս ներկայացնելու գործում 17:3408 Դեկ, 2025
  • Թուրքիան քրդական ուժերից պահանջել է ինտեգրվել սիրիական բանակին 17:3208 Դեկ, 2025
  • Զարգացնելով մշակութային զբոսաշրջությունը. Հայաստան-Իրան համագործակցություն 17:2308 Դեկ, 2025
  • Թորոսյանը և Կոբախիձեն քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը 17:1308 Դեկ, 2025
  • «Վրաստանի երկաթուղուն» հանձնարարվել է Հայաստան վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումն իրականացնել ամբողջովին անվճար. 1tv.ge 17:1008 Դեկ, 2025
  • Անիի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է 17:0308 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Լուծվում է տասնամյակների խնդիր. Ավինյանը՝ Կասկադի անավարտ հատվածի վերակառուցման մասին 17:0008 Դեկ, 2025
  • Զելենսկին պատրաստ չէ հաստատել ամերիկյան ծրագիրը. Թրամփ 16:4708 Դեկ, 2025
  • 3 անշարժ գույք, 3 մլն 305 հազար դրամ. ՀՀ ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանի հայտարարագիրը 16:3608 Դեկ, 2025
  • Նվերը չի հարկվի 16:2708 Դեկ, 2025
  • Հայաստանն ու Իրանը զբոսաշրջության ոլորտում ունեն կայուն զարգացող դինամիկա. Պապոյան 16:2308 Դեկ, 2025
  • Թող ձեր ներշնչանքը երբեք չսպառվի. ԿԳՄՍ նախարարը՝ Նկարիչների միջազգային օրվա կապակցությամբ 16:1808 Դեկ, 2025
  • ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում կատարվող աշխատանքները 16:1008 Դեկ, 2025
  • Էթիկայի կանոնագիրքը ներքին փաստաթուղթ է և ուղղված է առաջին հերթին կուսակցության կայացմանը. Զարուհի Բաթոյան 16:0208 Դեկ, 2025
  • Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայանը՝ Մեջլիսի պատվիրակության հետ հանդիպմանը 15:5308 Դեկ, 2025
  • Դեպքը տեղի է ունեցել զինծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներում. ՊՆ-ն՝ զինծառայողի մահվան մասին 15:4408 Դեկ, 2025
  • Հրազդանի համայնքային ոստիկանները արծաթափայլ եղևնիների գողության դեպք են բացահայտել 15:3208 Դեկ, 2025
  • Նոյեմբերին Հայաստան այցելել է 176571 զբոսաշրջիկ. առավել շատ այցելություններ գրանցվել են ՌԴ-ից 15:2208 Դեկ, 2025
  • Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք 15:1008 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարինին. Թրամփը՝ Փաշինյանին 15:0008 Դեկ, 2025
  • Արմեն Գրիգորյանը և Համադ Քամիս ալ Քուբայիսին քննարկել են ապաշրջափակման համատեքստում առաջացող տնտեսական հնարավորությունները 14:5908 Դեկ, 2025
  • Հնդկաստանում գիշերային ակումբի զոհերի թիվը երկու տասնյակից ավելի է 14:5408 Դեկ, 2025
  • Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ 14:4508 Դեկ, 2025
  • Դոնալդ Թրամփը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին 14:3608 Դեկ, 2025
  • ՊԵԿ նախագահը ԱՄՆ պետքարտուղարության ծրագրի խորհրդատուի հետ քննարկել է մաքսային ծառայության կարողությունների զարգացման ծրագրերը 14:2308 Դեկ, 2025
  • ԱԽ քարտուղարը և Կատարի էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են ՀՀ-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները 14:1108 Դեկ, 2025
  • Արգելափակվել է Hellobit ֆինանսական բուրգի hellobitamh.com և hellobitarmenia.com կայքերի գործունեությունը. ՆԳՆ կիբեռոստիկանություն 14:0308 Դեկ, 2025
  • Երևանում Opel-ը բախվել է ծառին․ տուժածը հոսպիտալացվել է 13:5108 Դեկ, 2025
  • Համբարձում Մաթևոսյանը Քենիայում կմասնակցի ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ասամբլեայի նստաշրջանին 13:4208 Դեկ, 2025
  • Իրանի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Արաղչիի գլխավորությամբ, ժամանել է Բաքու 13:3308 Դեկ, 2025
  • Գործակարգավարական խորհրդակցություն ՏԿԵՆ-ում. քննարկվել են ընթացիկ աշխատանքային հարցեր 13:2408 Դեկ, 2025
  • Թրամփը նշել է, որ «մի փոքր հիասթափված է» Զելենսկուց 13:1508 Դեկ, 2025
  • Գյումրու զանգվածային անկարգությունների դեպքով երկու անձի նկատմամբ խափանման միջոցներ են սահմանվել. ՔԿ 13:0608 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Սպանություններ, ապօրինի զենքեր. 2025-ին ՀՀ-ում հանցագործությունների միտումները 13:0008 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 5-8-ը հայտնաբերվել է 24 հետախուզվող. ՆԳՆ 12:5408 Դեկ, 2025
  • Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո 12:4608 Դեկ, 2025
  • Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է 12:3908 Դեկ, 2025
  • Երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնը եզրափակվել է հանդիսավոր համերգով 12:3508 Դեկ, 2025
  • Գրանցվել է 476 դեպք, որից 190-ը՝ արտակարգ. ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը 12:1708 Դեկ, 2025
  • Թաիլանդ-Կամբոջա սահմանին մարտեր են բռնկվել, մեկ զինվոր է զոհվել. ԶԼՄ-ներ 12:0908 Դեկ, 2025
  • Պետական բյուջեի միջոցներով կառուցվում է Մ-17-Նռնաձոր-/Հ-49/ ճանապարհը 12:0308 Դեկ, 2025
  • Նոյեմբերին մատակարարված գազի վերաբերյալ տեղեկատվությունը դեկտեմբերի 9-ից լինելու է բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստի սպասարկման կետերում 11:5608 Դեկ, 2025
  • Հանցավոր կազմակերպությունը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում. 8 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է 11:4508 Դեկ, 2025
  • Փորձենք մնալ մոտավորապես 70 մլն դոլարի շրջանակներում. Ավինյանը՝ «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի մասին 11:3408 Դեկ, 2025
  • Ախուրյանի Շիրակ բնակավայրի «Նռանե» մսուր-մանկապարտեզը կառուցված և համալրված է նոր գույքով. վարչապետ 11:0908 Դեկ, 2025
  • Ապամոնտաժումներ և արձանագրություններ. Երևանում առանց թույլտվության տեղադրված են եղել 1038 ավտոմատ ինքնասպասարկող սարքեր 11:0508 Դեկ, 2025
  • Օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին եղել են զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում 10:4508 Դեկ, 2025
  • Հրդեհ Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկում. դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ 10:2208 Դեկ, 2025
  • Շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել է 10:0508 Դեկ, 2025
  • Լուրեր 10։00 | Ռուսական հիբրիդային թնդանոթի թիրախը ՀՀ-ն է. փորձագետները զգուշացնում են | 08.12.2025 10:0008 Դեկ, 2025
  • Վերին պետությունը և Հայաստանի Հանրապետությունը. ինչու է վարչապետն առաջարկում պատարագից առաջ հնչեցնել ՀՀ պետական օրհներգը 09:4608 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում 09:3708 Դեկ, 2025
  • Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 9։00-ի դրությամբ 09:0808 Դեկ, 2025
  • Հայաստանն այսօր ունի 8 ներկայացուցիչ. բռնցքամարտի ԱԱ 08:5208 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» հատվածում ձյուն է, Սևան քաղաքում՝ մառախուղ 08:2808 Դեկ, 2025
  • Երևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներ 08:0308 Դեկ, 2025
  • 8 ամսվա ընթացքում հանցագործությունները 2700-ով աճել են. 82 տոկոսը միջին ծանրության դեպքեր են 22:4707 Դեկ, 2025
  • Քի Վեսթի փաստաթուղթը եղել է տարածքների փոխանակման առաջարկի մոդիֆիկացված տարբերակը. վերլուծաբան 22:4507 Դեկ, 2025
  • ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերություն. հանո՞ւն, թե՞ ընդդեմ. Մեծ բանավեճ 21:5307 Դեկ, 2025
  • Երկրաշարժից 37 տարի անց դեռ կան անօթևաններ. խնդիրը հիմնովին լուծելու համար աշխատանք է տարվում 21:4107 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015