2019-24 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանը օրինականացրել է համայնքային հողամասերում՝ 945, իսկ մասնավոր հողամասերում՝ 3313 ինքնակամ կառույց. համայնքային բյուջե է վճարվել 9 մլրդ 100 մլն դրամ: Գործակարգավարական նիստում զեկուցվել է, որ 2024-ին նկատվել է օրինականացման որոշումների թվի նվազում, որը հիմնականում պայմանավորված է Երևանի նոր գլխավոր հատակագծի հաստատմամբ. այն գրեթե անհնարին է դարձրել հանրային տարածքներում տարերայնորեն կառուցված շինությունների օրինականացման գործընթացը:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: