Երկարատև դադարից հետո Լիբանանում ձևավորվել է նոր կառավարություն: Սպորտի և երիտասարդության հարցերով զբաղվող գերատեսչությունը գլխավորել է մեր հայրենակից Նորա Բայրաքդարյանը: Կառավարությունը գործելու է մինչև հաջորդ տարի նախատեսված խորհրդարանի ընտրությունը: Ըստ մասնագետների՝ տնտեսական և անվտանգային բազում խնդիրներ ունեցող Լիբանանի նախարարական կաբինետը պետք է տիտանական աշխատանք տանի՝ լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները:
Մանրամասները՝ Փաթիլ Մկրտիչեանի ռեպորտաժում: