ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծիք է հայտնել, որ դեռևս վաղ է խոսել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների եռակողմ հանդիպման մասին: Նա նաև նշել է, թե Եվրոպան ցանկանում է, որ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվի ևս մեկ տարի՝ հույս ունենալով այդ կերպ թուլացնել Ռուսաստանը։ Ռուբիոյի խոսքով՝ դա իրատեսական չէ:
Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո եվրոպացի առաջնորդների հայտարարություններին անդրադառնալով՝ ԱՄՆ պետքարտուղարն ասել է․ «Այդ մարդիկ խաղեր են խաղում։ Ի՞նչ ծրագիր ունեն հակամարտությունն ավարտելու համար: Միակ մարդը, որն իրատեսորեն փորձում է վերջ դնել այս հակամարտությանը, Միացյալ Նահանգների նախագահն է: Դիվանագետի խոսքով՝ Զելենսկին պատրաստակամություն չի ցուցաբերում՝ ասելու և անելու այն, ինչ անհրաժեշտ է բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար։ Ուկրաինայի նախագահը Վաշինգտոնից մեկնել է Լոնդոն: