Փետրվարի 27-ին՝ ժամը 09:05-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի ձախակոմյան հատվածում Lada մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար պատին և կողաշրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել են գազի բալոնի փականը: