Թուրքիայի արտգործնախարարն Անկարայում ընդունել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով ղեկավար Հիքմեթ Հաջիևին:
Թուրքական կողմի տվյալով՝ ադրբեջանցի պաշտոնյան հանդիպել է նաև Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունի հետ։
Ի թիվս երկկողմ հետաքրքրության հարցերի՝ քննարկվել են գլոբալ և տարածաշրջանային օրակարգի հարցեր:
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: