Եթե Ռոբերտ Քոչարյանը ժամանակին Հեյդար Ալիևի հետ բանակցել է Հայաստանի ինքնիշխան տարածք Մեղրին Լեռնային Ղարաբաղով փոխանակելու խնդրի շուրջ, ուրեմն ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում:
Քաղաքագետների դիտարկումն է:
Մասնագետները նշում են նաև, որ ինչպես էլ փորձի երկրորդ նախագահը ներկայացնել իրականությունը, փաստն այն է, որ հենց իր կառավարման շրջանում է Ղարաբաղը դուրս մնացել բանակցային սեղանից:
Մեկ այլ մանիպուլյացիա քաղաքագետները համարում են այն, որ Քոչարյանը հայտարարում է, թե իբր այսօրվա իշխանությունը մտադիր է Ադրբեջանին Զանգեզուրով միջանցք տրամադրել:
Նրան փաստարկում են, որ միջանցքային տրամաբանություն եղել է հենց Քիվեսթյան բանակցություններում, իսկ այսօր իշխանությունը հստակ հայտարարում է, որ կողմ է բոլոր ճանապարհների ապաշրջափակմանը, բայց այն պետության իրավազորության շրջանակներում, որի տարածքով անցնում են:
Փորձագիտական հանրության գնահատականներին Իրինա Մկրտչյանն է ծանոթ: