Մետրոպոլիտենը միայն վագոնները չեն. քաղաքային իշխանությունն այսպես է արձագանքում քննադատություններին, թե՝ Երևանի մետրոպոլիտենում ի՞նչ է փոխվել, որ ուղետոմսի գինը բարձրացել է:
Ընդգծում են՝ միայն վերջին երկու տարվա ընթացքում մետրոյի վերազինման նպատակով կատարվել է 6 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում: Գործարկումից ի վեր առաջին անգամ փոփոխվել կամ ընթացքի մեջ են կայարանների շարժասանդուղքների նորոգումը: Բացի այդ, տեղադրվել են նոր անցարգելներ: Գումար ունենալու պարագայում նոր վագոններ ձեռք կբերվեն:
Ինչ վերաբերում է տրոլեյբուսներին՝ «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ընկերության ղեկավարը վստահեցնում է՝ այստեղ ևս ահռելի աշխատանք է իրականացվել. 2023-ին մոտ 2 կմ մալուխ է իջեցվել գետնի տակ. նախկին մալուխները գործում էին 50-60-ական թվականներից: Բացի այդ, 30 նոր տրոլեյբուս է ձեռք բերվել, ինչը գործող շարժակազմի 50 տոկոսն է: Վերջին անգամ այդ շարժակազմը համալրվել էր 2007-8 թվականներին:
Տրանսպորտի բարեփոխումների ընթացքը՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: