Յոհանեսբուրգում G20-ի ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարները: Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ Սերգեյ Լավրովը և Վան Ին բարձր են գնահատել Մոսկվա-Պեկին քաղաքական երկխոսության և այլ ոլորտներում գործակցության զարգացումը: Քննարկվել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, անդրադարձ է կատարվել ԱՄՆ-ի հետ հարաբերություններին և ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Վան Ին աջակցություն է հայտնել Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորմանը, դրա սկզբնապատճառների վերացմանը՝ ՄԱԿ կանոնադրության համապատասխան:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։