Այսօր ձևավորվել է և առաջին նիստն է անցկացրել #Կրթվելընորաձևէ շարժման կենտրոնական կոմիտեն: Այս մասին տեղեկացնում է «Իմ քայլը» հիմնադրամը։
Կոմիտեի կազմում ընդգրկված են.
-
Աննա Հակոբյան՝ լրագրող, ՀՀ վարչապետի տիկին,
-
Ռոման Սահակյան՝ իրավաբան,
-
Ստելլա Սարուխանյան՝ մարքեթինգի խորհրդատու,
-
Սուսաննա Մարտիրոսյան՝ լրագրող, կառավարման մասնագետ,
-
Համլետ Մազմանյան՝ գյուղատնտես,
-
Ստեփան Սարգսյան՝ կառավարման մասնագետ,
-
Վահրամ Ավագյան՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Նիստի օրակարգում էին հետևյալ հարցերը.
-
Շարժման ռազմավարության մշակում,
-
Մարզային կոմիտեների ձևավորում,
-
Կոմիտեի աշխատակարգի և կառուցվածքի հստակեցում:
Քննարկման ընթացքում կարևոր համարվեց հստակ տեսլականի և ռազմավարության մշակումը, որը հնարավորություն կտա շարժումն էլ ավելի համակարգված առաջ մղել:
#Կրթվելընորաձևէ շարժման նպատակն է ամեն ինչ, ամեն ինչից, անընդհատ և անհագուրդ սովորելու հանդեպ սերը դարձնել վարակիչ, համընդհանուր արժեք և հասցնել Հայաստանի ամենահեռավոր համայնքի ամենավերջին տանն ապրող մարդուն: