ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հայտնել է, որ դասերն այսօր հեռավար ձևաչափով կլինեն։
«Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով»,- գրել է նա։
Ավելի վաղ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնել էր, որ փետրվարի 21-ի դասապրոցեսը, ինչպես նաև քննությունները չեղարկվում են՝ հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները: