Երևանում՝ Սարի Թաղի թիվ 70 դպրոցի հարևանությամբ գտնվող թիվ 20 փողոցոմ այսօր ավտովթար է տեղի ունեցել։ Այս տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ՆԳՆ-ից։
Նշենք, որ լրատվամիջոցները հայտնել էին, որ Երևանում ավտովթարի է ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան։
Ավելի ուշ ՌԴ դեսպանությունից հաստատել են, որ դեսպանի մեքենան վթարի է ենթարկվել, դեսպան Կոպիրկինն ու վարորդը թեթև վնասվածքներ են ստացել։դ