Փետրվարի 20-ին, ժամը 18։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։23-ին, մարվել՝ 19։40-ին։
Այրվել է BMW մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հ․ Ն․, ծնված 1994 թ․) շարժիչի և սրահի հատվածը։