2024-ի հոկտեմբերի 25-ին Կոլիզեյում բացված ցուցահանդեսի քարտեզից ջնջված է եղել Հայաստան անունը: Թեպետ ցուցադրությունը ժամանակավոր է, շարունակվելու է մինչև այս տարվա մարտի 2-ը, Իտալիայում Հայաստանի դեսպանությունն անհրաժեշտ է համարել ուղղել սխալը, դիմել է թանգարանի ղեկավարությանն ու Հռոմի քաղաքապետարան: Նմանատիպ նախաձեռնությամբ հայ համայնքն էլ է հանդես եկել: Հայաստանը քարտեզում վերականգնվել է:
Մանրամասները՝ ռեպորտաժում: