Հայրենիքը նույնացվում է միջազգայնորեն ճանաչված պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ, հայրենասիրությունը՝ այդ պետության շահերի, դրանում սահմանված իրավունքների և պարտականությունների համակարգի հետ: Վարչապետը ձևակերպել է Իրական Հայաստանի 14 դրույթից բաղկացած հայեցակարգը: Պետության ղեկավարն ուղերձով դիմել է ժողովրդին և առաջարկել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը դարձնել առաջնորդող Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար:
«Ապագա կա՛, կա՛ Ապագա»՝ գաղափարախոսության եզրափակիչ դրույթն է: Թե ինչպիսին կլինի ապագան, ըստ Նիկոլ Փաշինյանի, կախված է երեկն ընկալելու և այն այսօրվա աշխատանքի գիտելիք ու հմտություն դարձնելու կարողությունից: Այսօր սկսիր լինել այնպիսին, ինչպիսին ուզում ես լինել ապագայում»,- ասել է պետության ղեկավարը և հայտարարել, որ նախագծի շուրջ դիտարկումներն ու առաջարկները կարելի է ուղարկել էլեկտրոնային փոստով:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում։