Առաջիկա ժամերին սպասվում են տեղումներ, որոնք որոշ ինտենսիվությամբ կշարունակվեն մինչև փետրվարի 24-ը: Այս երկու օրերին ջերմաստիճանը կնվազի 10-14 աստիճանով: Գրեթե բոլոր ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Երևանում պատասխանատուները վստահեցնում են, որ պատրաստ են տեղումներին: Որպեսզի բակերը նույնպես անվտանգ լինեն՝ աղի և ավազի խառնուրդ է փոխանցվել համատիրություններին:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: