Փետրվարի 18-ին՝ ժամը 20:57-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հատիս լեռան լանջին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարներն ու պարեկային ծառայության աշխատակիցները արգելափակումից դուրս են բերել երկու վարորդներին և չորս ուղևորների, այնուհետև ուղեկցել անվտանգ տարածք: