Ամերիկյան կողմը, մեկնաբանելով Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած բանակցությունները, նշել է՝ կողմերը պայմանավորվել են համագործակցել աշխարհաքաղաքական ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կստեղծվի նաև խորհրդակցությունների մեխանիզմ՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչ» գործոնների հաղթահարման համար:
Կողմերը պայմանավորվել են նաև գործակցել տնտեսության և ներդրումների ոլորտում: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ Սաուդյան Արաբիայում համնդիպումը «քայլ էր առաջ»:
Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունները տևել են 4.5 ժամ: Ռուսական կողմը ներկայացրել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ ԱՄՆ պատվիրակության կազմում են եղել պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Հանդիպման հիմնականում թեման ռուս-ամերիկյան հարաբերություններն էին, ինչպես նաև ուկրաինական կարգավորման հարցը: