Ուժեղացվում է Երևանի մանկապարտեզների անվտանգությունը: Արդեն տեսախցիկներ են տեղադրվել նախակրթական 4 հաստատությունում: Նախատեսվում է տեսահսկման սարքեր տեղադրել մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներում: Առաջին փուլում ներգրավված է 50 հաստատություն՝ կտեղադրվի 1700 տեսախցիկ։
Այդպիսով՝ նախակրթարաններում կբարձրացվի անվտանգության մակարդակը, սակայն խստորեն կպաշտպանվեն երեխաների անձնական տվյալները: