Փարիզում Ուկրաինայի հարցով արտակարգ գագաթնաժողովի ֆոնին Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ: Էմանուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակը, ինչպես նաև Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը: Սպիտակ տան տվյալով՝ երկու երկրի ղեկավարների զրույցն անցել է ընկերական մթնոլորտում:
Մակրոնը հայտնել է նաև, որ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո զանգահարել է Վոլոդիմիր Զելենսկուն:
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: