Վերջին օրերին հայկական սոցիալական ցանցերն ու զանգվածային լրատվամիջոցները կեղծ լուրերի իսկական ալիք են բարձրացրել: Խորհրդարանում վարչապետը նկատեց, որ Հայաստանին ներքաշում են հիբրիդային պատերազմի մեջ: Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով կատարված երգից մինչև անձնագրային ծառայությունում Արարատի պատկերով ստորագրության մերժում: Կեղծ պատմությունից մինչև իրադարձության մանիպուլյատիվ մեկնաբանում:
Ըստ փորձագետների, այս պատմություններն ու մեկնաբանությունները տարածողները խաղում են հասարակության զգայուն նյարդերի հետ, փորձում հոգեբանորեն ճնշել: Փորձագետների գնահատմամբ, պետության արձագանքն այսպիսի դեպքերին հաճախ լինում է ուշացած, մինչդեռ քաղաքացիներին կեղծիքներից պաշտպանելը պետության պատասխանատվության տիրույթում է:
Մանրամասները՝ տեսանյութում։