Երևանի օդում փոշու պարունակությունը մտահոգիչ է դառնում հատկապես ձմռանը, մասնագետները դա բացատրում են Երևանի գոգավոր դիրքով: Քաղաքապետարանը մտադիր է առաջիկայում միջոցներ ձեռնարկել Երևանի օդում փոշու պարունակությունը նվազեցնելու ուղղությամբ, որը ռիսկային է դառնում սրտ-անոթային հիվանդների ու շնչառական խնդիրներ ունեցողների համար:
Նախատեսում են Երևանում կտրուկ ավելացնել մշտա-դալար ծառերի ու թփերի՝ մասնավորապես՝ սոճիների, եղևնիների և գիհի-ների տեսակարար կշիռը: Իր վերջին ասուլիսում Երևանի օդի աղտոտվածությանն անդրադարձել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի տեսանյութում։