Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներից ստացած առաջարկները հաշվի առնելով՝ փոփոխություններ են արվել բնակապահովման պետական աջակցության ծրագրում: Սահմանվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ, որում արդեն 39 համայնքի 443 բնակավայր է՝ նախկին 148-ի փոխարեն: Մեկ այլ փոփոխությամբ՝ եթե ընտանիքում 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ երեխա է ծնվել, նրա հաշվով աջակցությունը կարող է ուղղվել վարկի մայր գումարի մարմանը:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։