ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է մեծացնել պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի նկատմամբ, և չի բացառել ամերիկացի զինծառայողների ուղարկումն Ուկրաինա:
Նրա խոսքով՝ այդ տարբերակը հնարավոր է, եթե Մոսկվան «չկարողանա բարեխղճորեն բանակցել», իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «չցանկանա արդար խաղաղության համաձայնագիր կնքել»։
Wall Street Journal-ի հետ հարցազրույցում ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ Ուկրաինան պետք է ունենա «ինքնիշխան անկախություն»:
Ավելի վաղ, սակայն, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները զորքեր չի ուղարկի Ուկրաինա: