Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական, գեներալ Սանամյանի ունեցվածքը, ըստ իրավապահների, չի հիմնավորվում օրինական եկամուտներով: Դատախազության ուսումնասիրությամբ, Սամվել Սանամյանի և նրա ընտանիքի անդամների օրինական եկամուտները կազմել են 260 միլիոն դրամ, իրավապահ կառույցը ապօրինի է համարում 1.2 մլրդ դրամն ու 18 անշարժ գույքը: Նրա ընտանիքի անդամների անուններով նաև 16 ընկերություն է գրանցված, որից 9-ի նկատմամբ դատարանը արգելանք է կիրառել:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։