«Հանուն Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատության» կազմակերպությունը հրապարակել է երկրում քաղբանտարկյալների թարմացված ցանկը, որում ընդգրկված է 357 անուն: Նշվում է, որ անցած տարվա համեմատ՝ այդ թիվն ավելացել է 26-ով՝ լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ, ակտիվիստներ, իրավապաշտպաններ: Ադրբեջանական Turan անկախ լրատվական գործակալությունը գրում է, որ ըստ Ադրբեջանի Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի՝ մեղադրվող անձինք հիմնականում ներգրավված են եղել միջազգային նախագծերում, որոնք ըստ օրենսդրության ենթակա էին գրանցման: Ի դեպ Turan-ն այսօր հայտնել է, որ դադարեցնում է ներկայիս ձևաչափով գործունեությունը՝ ֆինանսական դժվարությունների պատճառով։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։