ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.
«Երեկ ավտոբուսում թոշակառու տիկնոջը հարցրեցի, թե ինքն ինչով է լցնում իր օրը: Ասաց, որ իրականում զբաղմունքի խնդիր ունի: Ես էլ ասացի, որ հիմա տարբեր երկրներում շատ եմ տեսնում սոցիալական բիզնեսներ, որ թոշակառուներն իրենք են նախաձեռնում:
Վերջերս Գերմանիայում առիթ ունեցանք նախաճաշել մի սրճարանում, որտեղ աշխատողների մեծ մասը թոշակառուներ են: Ի՞նչ կլինի Հայաստանի թոշակառուների արձագանքը, եթե Կառավարությունը նման ծրագրեր նախաձեռնի թոշակառուների կողմից սոցիալական բիզնես նախաձեռնություններին աջակցելու համար:
Ասաց՝ մտածելու բան է: Մտածենք ուրեմն»:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ երթևեկել է հասարակական տրանսպորտով և այդ երթևեկությանը վերաբերող տեսանյութ է հրապարակել։
Ավելի ուշ վարչապետը իր տպավորություններով կիսվել է Տելեգրամի և Ֆեյսբուքի իր էջերում։