Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և Հարավային Կովկասում նոր՝ խաղաղության դարաշրջան բացելու համար: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը Նորվեգիայում իր պաշտոնակցի հետ հանդիպմանը:
Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Նորդիկ-Բալթյան երկրների, այդ թվում՝ Նորվեգիայի հետ գործակցությանը:
Նորվեգիայի արտգործնախարարն էլ իր հերթին ընդգծել է, որ Նորվեգիան կմնա Հայաստանի և նրա եվրոպական ձգտումների հավատարիմ բարեկամը բոլոր պայմաններում։
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։