Կիբեռմարտահրավերի այս շաբաթվա թեման ֆինանսական խարդախությունների տեսակներից ֆիշինգն է։
Հանցագործները հեռախոսազանգի միջոցով մոլորեցնում են քաղաքացիներին և, ստանալով այնպիսի զգայուն տեղեկատվություն, ինչպիսիք են բանկային և անձնագրային տվյալները, մուտքանունն ու գաղտնաբառը, հափշտակում են ֆինանսական միջոցները։
Ի՞նչ է իրականում տեղի ունենում, և ինչպե՞ս չդառնալ հանցագործության զոհ․ մանրամասնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը։