Հունիսի 11-14-ը Հայաստանը միասնական տաղավարով մասնակցելու է Փարիզի միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին:
Սա Եվրոպայի խոշորագույն տեխնոլոգիական և ստարտափ միջոցառումներից մեկն է:
Հայաստանի կազմակերպությունները մասնակցում են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ և նոր շուկաներ գրավելու, նոր գործընկերներ ձեռք բերելու հնարավորություն են ստանում:
Հեղինակ՝ Նարեկ Առոուշանյան