2024-ին Հայաստանում ավելացել է կացության կարգավիճակ ստացողների թիվը, սակայն պակասել են օրինական բնակություն հաստատելու համար ԵԱՏՄ քաղաքացիներին տրված տեղեկանքները:
Հնդկաստանից անօրինական միգրանտների հոսքը նվազեցնելու նպատակով դիմումներն այժմ ավելի խիստ են դիտարկվում՝ դրանց շուրջ 50%-ը մերժվել է:
Եթե նախկինում գերակշռում էին ուսման նպատակով կացության կարգավիճակ ստացողները, այժմ մեծամասնություն են կազմում աշխատելու հիմքով դիմումները։
Հերթերի կառավարման նպատակով նախատեսվում է նաև համակարգն ամբողջությամբ թվայնացնել:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան