Բազմաբնակարան շենքերի հին վերելակները նորով փոխարինելիս առաջնահերթությունը տրվում է ավելի քան 25 տարի շահագործվածներին: Հաշվի են առվում նաև խափանումների մասին բնակիչների ահազանգերը: 2019-ից մեկնարկած ծրագրով Երևանում արդեն փոխարինվել է 2056 վերելակ, որից շուրջ 500-ը՝ 2024-ին: Մայրաքաղաքում դեռս փոխարինման ենթակա է 2183 վերելակ:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: