Թեհրանի գնահատմամբ՝ սահմանազատման գործընթացը խաղաղության հասնելու նոր քայլ է: Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասուլիսում նշել է՝ եթե սահմանազատման գործընթացն իրագործվում է միջազգային կանոնների, ինչպես նաև Ալմա-Աթայի հայտարարության համաձայն, դա կնպաստի անվտանգության և խաղաղության ապահովմանը:
Դեսպանը հայտարարել է նաև, որ իրենք դեմ են ցանկացած ճանապարհի, որը կներառի միջանցքային տրամաբանություն: Կրկնել է՝ ճանապարհների ապաշրջափակումը կարող է իրականացվել բացառապես երկրների ազգային և տարածքային ինքնիշխանության ներքո:
Նա հայտարարել է, որ եթե այսօր հարձակում լինի, ապա Երևանի պաշտպանական կարողությունները բավարար կլինեն սեփական երկիրը պաշտպանելու համար:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։